Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության կազմն արձակելու վերաբերյալ։

Այդ մասին հայտնում է БЕЛТА-ն գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է, նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները քննարկվել են այսօր՝ հունիսի 3-ին, Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ ընտրություններից առաջ թույլ չեն տա երկրում իրավիճակի ապակայունացում։

Բելառուսում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել