Ավարտեցինք COVID-19 բացասական կոնտակտավորների մեկուսացման հերթական պլանը․ Նարեկ Վանեսյան

Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մինչև այս ժամն աշխատում ենք, նկարում հերթապահ անձնակազմն է: Ավարտեցինք COVID-19 բացասական կոնտակտավորների մեկուսացման հերթական պլանը, քննարկեցինք երկրորդ էտապում նրանց արդյունավետ բաշխումն ըստ համաճարակաբանական մինիմալ վտանգավորության, բոլոր նոր COVID-19 դրական անձանց համար վեր հանեցինք կոնտակտավորների հավելյալ շրջանակը՝ իրականացնելով լրացուցիչ համաճարակաբանական հետախուզում: Թիմ ունենք աշխարհը չունի: Առավոտյան 8.00-ից բոլոր որոշումները կիրականան»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել