Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Մինչև այս ժամն աշխատում ենք, նկարում հերթապահ անձնակազմն է: Ավարտեցինք COVID-19 բացասական կոնտակտավորների մեկուսացման հերթական պլանը, քննարկեցինք երկրորդ էտապում նրանց արդյունավետ բաշխումն ըստ համաճարակաբանական մինիմալ վտանգավորության, բոլոր նոր COVID-19 դրական անձանց համար վեր հանեցինք կոնտակտավորների հավելյալ շրջանակը՝ իրականացնելով լրացուցիչ համաճարակաբանական հետախուզում: Թիմ ունենք աշխարհը չունի: Առավոտյան 8.00-ից բոլոր որոշումները կիրականան»: