Կտակի վերացումը կամ փոփոխումը կտակարարի կողմից

Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից՝ համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով: Կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը: Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաև կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարական գրասենյակում պահվող կտակի օրինակի վրա և նոտարական գործողությունների գրանցամատյանում: Կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը:
Կտակի վավերացման համար պետական տուրքի չափը կազմում է 2000 ՀՀ դրամ, կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի նոտարական ծառայության սակագինը՝ 2000-5000 ՀՀ դրամ, իսկ կտակը վերացնելու նոտարական ծառայության սակագինը 1000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել