Ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները՝ տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն, համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ:
Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: