Նիկոլ Փաշինյանին հայտնեցի, որ որպես հպարտ քաղաքացի չեմ հանդուրժում իմ բանականության նկատմամբ նման ոտնձգություն․ ակտիվիստ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների ավտոերթը հասավ Երևան: Ակտիվիստները Երևանի Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ:

Այս պահին Բաղրամյան 26-ում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիաների հանդիպումը:

Ակտիվիստ Սոնա Շահբազյանը, որը մասնակցում էր հանդիպմանը, ավելի շուտ է դուրս եկել դրանից:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել