Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների ավտոերթը հասավ Երևան: Ակտիվիստները Երևանի Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ:
Այս պահին Բաղրամյան 26-ում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիաների հանդիպումը:
Ակտիվիստ Սոնա Շահբազյանը, որը մասնակցում էր հանդիպմանը, ավելի շուտ է դուրս եկել դրանից:
Մանրամասները՝ տեսանյութում