Վթարային լուսային ազդանշանի պարտադիր միացման դեպքերը

Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել