Եկամտային հարկի դրույքաչափերը կախված աշխատավարձից տարբեր են

Եկամտային հարկը հարկման օբյեկտի համար Հարկային Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

ա) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.

բ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:

 

Եկամտային հարկի դրույքաչափերը

 

Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

  • ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը

 

մինչև 150000 դրամը ներառյալ

 

23 տոկոս

 

150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ

 

 

34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

 

2000000-ից ավելի դրամ

 

 

552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

 

 

  • տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը

 

Եկամտային հարկի դրույքաչափը

 

մինչև 1800000 դրամը ներառյալ

 

 

23 տոկոս

 

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

 

 

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

 

24000000-ից ավելի դրամ

 

 

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

 

Այսինքն եթե Դուք աշխատում եք և Ձեր աշխատանքային պայմանագրով Ձեր ամսական աշխտավարձը կազմում է օրինակ` 200000 ՀՀ դրամ, ապա Ձեր ամսական եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

  1. 150000:100×23%= 34500 ՀՀ դրամ
  2. 50000:100×28%= 14000 ՀՀ դրամ
  3. 34500+14000= 48500 ՀՀ դրամ

Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր ամսական եկամտային հարկը կկազմի 48500 ՀՀ դրամ:

Իսկ տարեկան կտրվածքով եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ կերպ, քանի որ Ձեր ամսական աշխտավարձը կազմում է 200000 ՀՀ դրամ ապա Ձեր Հարկման բազայի տարեկան մեծությունը կազմում է 2400000 ՀՀ դրամ հետևաբար.

  1. 1800000:100×23%= 414000 ՀՀ դրամ
  2. 600000:100×28%= 168000 ՀՀ դրամ
  3. 414000+168000= 582000 ՀՀ դրամ

Այսինքն 200000 ՀՀ դրամ ամսական աշխտավարձ ստանալու դեպքում Ձեր տարեկան եկամտային հարկը կկազմի 582000 ՀՀ դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել