Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ամենախոշոր նվիրատվությունները

City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը պարբերաբար հրապարկում է նվիրատվությունների և դրանց շրջանակում օգնություն ստացած երեխաների հաշվետվությունը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Նա նշեց, որ նվիրատուների անվանացանկը հրապարակվում է 3 ամիսը մեկ: Այժմ հասանելի է ոչ միայն 2018 թվականի ամբողջական ցուցակը, այլև 2019 թվականին մինչ օրս կատարված նվիրատվությունների ցանկը:

Нет описания фото.Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը:

Հիմնադրամի ամենախոշոր նվիրատվությունը կազմել է  51 միլիոն դրամ, որը կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը:

Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է (Դեր Մամփրե Կուզույան)՝ 47 միլիոն 985 միլիոն դրամ:

Երրորդը ԱՄՆ-ում գործող «Հայաստան»  հիմնադրամն է՝ 31 միլիոն 190 հազար 400 դրամ:

Նշենք, որ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամ օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Առաքելությունն է լինել նրանց կողքին և օգնել նրանց և նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։ Հիմնադարմի կառավարումը իրականցվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից:

2018 թվականի նվիրատվությունների ողջ ցանկին և 2019 թվականի նվիրատուներին ծանոթացեք ստորև.

 

Այս պահին 2019 թվականի նվիրատուներն են

1 «Ամերիաբանկ» ՓԲԸ 33,793,750.00
2 Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միություն 3,416,305.00  $7,015.00
3 «Ինեկոբանկ» ՓԲԸ 2,500,000.00
4 Սարգիս, Էստեֆան Անդրիասյաններ և ընկերներ 1,461,000.00  $3,000.00
5 «Գագիկ Ծառուկյան» ԲՀ 1,000,000.00
6 Ջավահիր Ծառուկյան 1,000,000.00
7 Դիրան Մանուելի Բաղդադյան 970,000.00
8 Քարֆուր Սուպերմարկետների հանգանակության տուփեր 843,980.00
9 «Դուստր Մարիաննա» ՍՊԸ 750,000.00
10 «Առողջության Կամուրջ» 730,500.00  $1,500.00
11 Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ 350,000.00
12 «Կարաս Գրուպ» ՍՊԸ 307,800.00
13 «Էռնտ ընդ Յանգ» ՓԲԸ 300,000.00
14 «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ 48,000.00
15 Մինե Մինասյան/ Կարպիս Ջինանյանի հիշատակին 40,000.00
16 Անի Բաղդասարյան 20,000.00
17 Արմինե Երվանդի Սարգսյան 20,000.00
18 Լիլիթ Ստեփանի Լազարյան 20,000.00
19 Լիլիթ Մարգարյան 19,200.00

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել