City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը պարբերաբար հրապարկում է նվիրատվությունների և դրանց շրջանակում օգնություն ստացած երեխաների հաշվետվությունը:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Նա նշեց, որ նվիրատուների անվանացանկը հրապարակվում է 3 ամիսը մեկ: Այժմ հասանելի է ոչ միայն 2018 թվականի ամբողջական ցուցակը, այլև 2019 թվականին մինչ օրս կատարված նվիրատվությունների ցանկը:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը:
Հիմնադրամի ամենախոշոր նվիրատվությունը կազմել է 51 միլիոն դրամ, որը կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է (Դեր Մամփրե Կուզույան)՝ 47 միլիոն 985 միլիոն դրամ:
Երրորդը ԱՄՆ-ում գործող «Հայաստան» հիմնադրամն է՝ 31 միլիոն 190 հազար 400 դրամ:
Նշենք, որ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամ օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Առաքելությունն է լինել նրանց կողքին և օգնել նրանց և նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։ Հիմնադարմի կառավարումը իրականցվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից:
2018 թվականի նվիրատվությունների ողջ ցանկին և 2019 թվականի նվիրատուներին ծանոթացեք ստորև.


Այս պահին 2019 թվականի նվիրատուներն են
| 1 | «Ամերիաբանկ» ՓԲԸ | 33,793,750.00 | |
| 2 | Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միություն | 3,416,305.00 | $7,015.00 |
| 3 | «Ինեկոբանկ» ՓԲԸ | 2,500,000.00 | |
| 4 | Սարգիս, Էստեֆան Անդրիասյաններ և ընկերներ | 1,461,000.00 | $3,000.00 |
| 5 | «Գագիկ Ծառուկյան» ԲՀ | 1,000,000.00 | |
| 6 | Ջավահիր Ծառուկյան | 1,000,000.00 | |
| 7 | Դիրան Մանուելի Բաղդադյան | 970,000.00 | |
| 8 | Քարֆուր Սուպերմարկետների հանգանակության տուփեր | 843,980.00 | |
| 9 | «Դուստր Մարիաննա» ՍՊԸ | 750,000.00 | |
| 10 | «Առողջության Կամուրջ» | 730,500.00 | $1,500.00 |
| 11 | Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ | 350,000.00 | |
| 12 | «Կարաս Գրուպ» ՍՊԸ | 307,800.00 | |
| 13 | «Էռնտ ընդ Յանգ» ՓԲԸ | 300,000.00 | |
| 14 | «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ | 48,000.00 | |
| 15 | Մինե Մինասյան/ Կարպիս Ջինանյանի հիշատակին | 40,000.00 | |
| 16 | Անի Բաղդասարյան | 20,000.00 | |
| 17 | Արմինե Երվանդի Սարգսյան | 20,000.00 | |
| 18 | Լիլիթ Ստեփանի Լազարյան | 20,000.00 | |
| 19 | Լիլիթ Մարգարյան | 19,200.00 |


