Բուժաշխատողների պարտականությունները

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ Օրենքի համաձայն բուժաշխատողները պարտավոր են`
1. առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.
2. յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն.
3. հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.
4. պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին տեղյակ պահել իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների ու բուժման արդյունքների մասին.
5. բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրել բժշկական միջամտությունները.
7. պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8. կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
9. իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
10. կատարել պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով կլինիկական ուղեցույցները: Պացիենտի վարման գործելակարգերը և կլինիկական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.
11. կատարել գործունեության ընթացակարգով սահմանված պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում: Գործունեության ընթացակարգի օրինակելի ձևը, ներառյալ ընթացակարգում ներառվող պարտադիր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.
12. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել