Աշխատողների անվանաքարտ չկրելու հետևանքները

Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով:
Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողը ևս պիտի ունենա անվանաքարտ, որի վրա լրացվում է`անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,պետական հաշվառման համարը աշխատողի անունը, ազգանունը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը: Անվանաքարտը պետք է պարունակի նաև աշխատողի գունավոր լուսանկարը:
Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը գործատուի համար առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով(50.000 ՀՀ դրամ)` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել