Ամուսինների նյութական պատասխանատվությունը

Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։

Այդպիսի օժանդակությունը մերժվելու և ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունի՝

ա) անաշխատունակ անապահով ամուսինը.

բ) կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.

գ) անապահով ամուսինը, որ խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ չափահաս զավակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել