Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 13-ին, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Այս պահին դատարանում վկայություն է տալիս գործով տուժող ներգրավված Դավիթ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նա պատմեց, որ դեպքի օրը գտնվել է Թումանյան 11 հասցեի նկուղային մասում՝ «ախրանայի» սենյակում, որտեղ երեքով են եղել՝ ինքը, Հայկն ու Արթուր Սիմոնյանը: Հայկը քնած է եղել: Այդ պահին իր ու Արթուրի մեջ կենցաղային վեճ է սկսվել, Հայկը արթնացել է, ասել. «Ասեց, խելոք մնա կկրակեմ ու կրակեց ինձ վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: