Փաստաթղթերի առգրավումը հարկային հսկողության շրջանակներում

Հարկային հսկողության շրջանակներում հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ կարող են վերցնել հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ, իրեր, փորձանմուշներ:
Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն: Այն դեպքերում, երբ առգրավված փաստաթղթերի կրկնօրինակները բավարար չեն հարկային հսկողության միջոցառումների իրականացման համար կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց մոտ առկա են բավարար հիմքեր հարկ վճարողի կողմից փաստաթղթերի բնօրինակները ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու կամ փոխարինելու մտադրությունների մասին, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները: Փաստաթղթերի բնօրինակների առգրավումը չպետք է խոչընդոտի հարկ վճարողի բնականոն աշխատանքին, այն մինչև ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում է հարկ վճարողին: Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ դրանցից պատրաստվում են կրկնօրինակներ, որոնք հաստատվում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ստորագրությամբ և փոխանցվում են հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել