ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակությունները և դաշինքները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամներ:
Կենտրոնական բանկի դեկտեմբերի 8-ի տվյալների համաձայն՝
«Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 490 հազար դրամ, ծախսվել է 489 հազար 400 դրամը, մնացորդը կազմում է 600 դրամ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 104 միլիոն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 միլիոն 671 հազար 425 դրամը, մնացորդը կազմում է 1 միլիոն 720 հազար 844 դրամ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հիմնադրամի մուտքերը կազմել են 273 միլիոն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 միլիոն 590 հազար 708 դրամը, մնացորդը կազմում է 4 միլիոն 585 հազար 842 դրամ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 52 միլիոն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 միլիոն 105 հազար 391 դրամը, մնացորդը կազմում է 1 միլիոն 838 հազար 164 դրամ:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 47 միլիոն 87 հազար դրամ, ծախսվել է 47 միլիոն 86 հազար 922 դրամը, մնացորդը կազմում է 78 դրամ:
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 128 միլիոն 7 հազար 200 դրամ, ծախսվել է 127 միլիոն 342 հազար 492 դրամը, մնացորդը կազմում է 664 հազար 708 դրամ:
«Մենք» կուսկացությունների դաշինքի հիմնադրամի մուտքերը կազմել են 31 միլիոն 461 հազար 150 դրամ, ծախսվել է 31 միլիոն 459 հազար 837 դրամը, մնացորդը կազմում է 1313 դրամ:
«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 14 միլիոն 315 հազար 800 դրամ, ծախսվել է 14 միլիոն 315 հազար 258 դրամը, մնացորդը կազմում է 542 դրամ:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 6 միլիոն 115 հազար 480 դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 2 միլիոն 985 հազար դրամ, ծախսվել է 2 միլիոն 984 հազար 700 դրամը, մնցորդը կազմում է 300 դրամ:
«Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամի մուտքերը կազմել են 18 միլիոն 248 հազար դրամ, ծախսվել է 18 միլիոն 246 հազար 932 դրամը, մնացորդը կազմում է 1068 դրամ:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
Այսպիսով, նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: