Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը»:
Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիներին ուղղորդելու որևէ դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը: