Այս վարչական իրավախախտումների համար կկիրառվի տուգանքների համաներում

  1. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը/, 123.1-ին/Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123-րդ)
  2. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.1-րդ)
  3. Տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.3-րդ)
  4. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.4-րդ)
  5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը մասնաորապես՝
  • Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
  • Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`
  • Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
  • Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
  • Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.5-րդ)
  1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ձյունագնաց վարելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.6-րդ)
  2. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 123.7-րդ)
  3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը  (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124-րդ)
  4. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.1-րդ)
  5. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.2-րդ)
  6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.3-րդ)
  7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.4-րդ)
  8. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.6-րդ)
  9. Համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 124.6-րդ)
  10. Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 125-րդ)
  11. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 128-րդ)
  12. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 129.2-րդ, 1-ին մաս)
  13. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 131-րդ)
  14. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 132-րդ)
  15. Տրանսպորտային միջոցներում ծխելը(ՎԻՎ Օրենսգիրք հոդված 135.2-րդ)
  16. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը (ՎԻՎ Օրենսգիրք հոդված 140-րդ)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել