Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել

«Մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում»,- iravaban.net-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել