Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքների վերաբերյալ որոշումը

Քիչ առաջ վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, հրապարակեց որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի որոշման վերաբերյալ:

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված կալանքը փոփոխվեց:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կլինի:

14:32 Փաստաբանի մեկնաբանությունը տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել