Մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր

Անձնական տվյալները կարող են այլ երկիր փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար: Անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն կամ անձնական տվյալների պաշտպանության գործակալության թույլտվությամբ, կամ առանց դրա, պայմանով, որ այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ: Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը համարվում է ապահովված, եթե՝ անձնական տվյալները փոխանցվում են միջազգային պայմանագրերին համապատասխան կամ անձնական տվյալները փոխանցվում են անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից պաշտոնական հրապարակված ցուցակում ընդգրկված որևէ երկիր: Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է գրավոր դիմել անձնական տվյալների պաշտպանության  գործակալությանը` թույլտվություն ստանալու հայտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել