Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, հունիսի 10-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:
Իրավաբան.net-ին դատախազությունից հայտնեցին, որ դիմումը ստացել և ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն:
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմումը ՀՔԾ է ստացվել նախորդ շաբաթ, այժմ արդեն նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ Առաքել Մովսիսյանի հորեղբորորդու՝ Միհրան Մովսիսյան դիմումը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին: