ՀՔԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի հորեղբորորդու՝ Միհրան Մովսիսյանի դիմումի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, հունիսի 10-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

Իրավաբան.net-ին դատախազությունից հայտնեցին, որ դիմումը ստացել և ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմումը ՀՔԾ է ստացվել նախորդ շաբաթ,  այժմ արդեն նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Առաքել Մովսիսյանի հորեղբորորդու՝ Միհրան Մովսիսյան դիմումը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել