Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․

  • Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Արամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
  • Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Հրաչիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
  • Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել