Ազգային անվտանգության ծառայությունը այս պահին Էջմիածնում օպերատիվ գործողություններ է իրականացնում էջմիածնում: ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ գործողություններ են կատարում Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
«Օպերատիվ գործողություններ իրականացվում են ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, ավելի ուշ հայտարարություն կտարածենք»,-ասաց Սամսոն Գալստյանը: