Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանները հրաժարվեցին առանց իրենց պաշտպանյալների մասնակցել դատավարությանը:
Հիշեցնենք, որ անցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա էր կիրառել և ամբաստանյալներին 10 ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից:
Նիտերի դահլիճում մնացած 3 հանրային պաշտպանները՝ Անյուտա Մկրտչյանը, Արմինե Ֆանյանը և Լիանա Գասպարյանը միջնորդեցին սանկցիան վերանայելու վերաբերյալ, սակայն դատարանի կողմից այն մերժվեց:
Նիստը հետաձգվեց: