ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն անել նույնը, ինչպես նաև դադարեցնեն գնել ռուսական նավթը։
«Ես պատրաստ եմ կիրառել խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն անել նույնը, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից», – հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Truth Social սոցիալական ցանցում Թրամփի կատարած գրառմանը։