Քվեարկությանը մասնակցած 1411 փաստաբանների 98 տոկոս (1383) կողմ ձայներով Սիմոն Բաբայանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
«Փաստաբանական համայնքն այս ընտրությամբ իր գնահատականն է հայտնել Սիմոն Բաբայանին՝ նախորդ չորս տարիների աշխատանքի համար և իր վստահությունը՝ հետագա գործունեության համար, որը պարտավորեցնող է:
Ինչպես միշտ, փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:
Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին և բոլոր փաստաբաններին»,-նշել է նա: