Ամրագրված է Սևանա լճից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ 2025 թվականի ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակ է սահմանվել մինչև 200 մլն մ3:
Այսօր Կառավարությունը գրավոր քվեարկությամբ որոշում է ընդունել, որով փոխվել է օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2025 թվականի բաց թողնման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 200 մլն մ3:
Ակնկալվում է հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում, ջրապահովվածության բարձրացում, ընթացիկ տարվա հնարավոր սակավաջրության հնարավոր ռիսկերի մեղմմում: