Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնի կենտրոնում սեպտեմբերի 13-ին տեղի է ունենում զանգվածային ցույց, որը կազմակերպել է ակտիվիստ Թոմմի Ռոբինսոնը (իրական անունը՝ Սթիվեն Յաքսլի-Լեննոն)։ Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում:

«Միացնենք Թագավորությունը» (Unite The Kingdom) երթին, ըստ բրիտանական ոստիկանության, մասնակցել է մոտ 110 հազար մարդ, սակայն կազմակերպիչները պնդում են, թե միլիոնավոր մարդիկ են մասնակցել։ 42-ամյա Ռոբինսոնը երթը կոչել է «խոսքի ազատության փառատոն» և «մշակութային հեղափոխության սկիզբ»։ Երթի մասնակիցների ձեռքում էին բրիտանական դրոշներ, ոմանք կրում էին հակամիգրանտական կարգախոսներ՝ «Կանգնեցրեք նավերը» և «Ուղարկեք նրանց տուն»։

Ցույցի մասնակիցներին տեսազանգով դիմել է Իլոն Մասկը՝ նշելով, որ Միացյալ Թագավորությունը կարիք ունի «իշխանության փոփոխության», գրում է The Guardian-ը։

Մինչ այդ, Լոնդոնում անց է կացվում նաև հակացույց՝ «Երթ՝ ֆաշիզմի դեմ» անվանմամբ, որը կազմակերպել է «Stand Up To Racism» հակառասիստական արհմիությունների ցանցը։ Ոստիկանության տվյալներով՝ մասնակցում է շուրջ հինգ հազար մարդ։ Ցուցարարները ունեին պաստառներ՝ «Կանայք՝ ծայրահեղ աջերի դեմ» և «Փախստականներ, բարի գալուստ» գրություններով։ Ոստիկանությունը տեղադրել է պատնեշներ ցուցարարների միջև, սակայն, ըստ սոցիալական ցանցերում տարածված կադրերի, բախումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել։ Իրավապահները հայտնել են, որ երեկոյան տարբեր խախտումների համար ձերբակալվել է ինը մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել