«Սասնա ծռեր»-ի պաշտպանները հրաժարվեցին մասնակցել նիստին առանց իրենց պաշտպանյալների

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ մայիսի 23-ին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանները հրաժարվեցին առանց իրենց պաշտպանյալների մասնակցել դատավարությանը:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական սանկցիա էր կիրառել և ամբաստանյալներին 10 ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից:

Նիտերի դահլիճում մնացած 3 հանրային պաշտպանները՝ Անյուտա Մկրտչյանը, Արմինե Ֆանյանը և Լիանա Գասպարյանը միջնորդեցին սանկցիան վերանայելու վերաբերյալ, սակայն դատարանի կողմից այն մերժվեց:

Նիստը հետաձգվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել