Իրավաբան.net-ը ընթերցողներից ստացել էր մի շարք դիմումներ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար նրանցից պահանջել են նոտարով հաստատված գրություն ներկայացնել, որով հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ներկայացնել դրանք ՌԴ-ում ՀՀ-ի հյուպատոսություն կամ դեսպանատուն:
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, այն մասին, թե արդյո՞ք տվյալ փաստաթուղթը բավարար է և հիմք է ՀՀ քաղաքացիությունը դադարեցված համարելու համար։ Այսպիսով, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթաց կատարվում է ստորև ներկայացված սխեմատիկ պատկերի համաձայն։
Նշենք, որ եղել է դեպք, երբ քաղաքացին կապվել է ՌԴ-ում ՀՀ հյուպատոսություն և տեղեկացել է, որ այդ գրությանը ընթացք չի տրվել: Արդյո՞ք տվյալ դեպքում անձը համարվում է նաև ՀՀ քաղաքացի և կարո՞ղ է ՀՀ սահմանը հատել ՀՀ անձնագրով:
ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարության 2007 թ-ի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման, ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով, մինչև ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրելու պահը ՀՀ քաղաքացու անձնագիրը վավեր է և նա համարվում է ՀՀ քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պայմանների մասին տեղեկատվությունը տրամադրվում է ՌԴ համապատասխան իրավասու մարմինների կողմից։
ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դրա դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ողջ ցանկին ծանոթացեք այստեղ։
Ստորև ծանոթացեք նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ներկայացնող սխեմատիկ պատկերին․