Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պահանջել են նոտարով հաստատված գրություն, որ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից

Իրավաբան.net-ը ընթերցողներից ստացել էր մի շարք դիմումներ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար նրանցից պահանջել են նոտարով հաստատված գրություն ներկայացնել, որով հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ներկայացնել դրանք ՌԴ-ում ՀՀ-ի հյուպատոսություն կամ դեսպանատուն:

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, այն մասին, թե արդյո՞ք տվյալ փաստաթուղթը բավարար է և հիմք է ՀՀ քաղաքացիությունը դադարեցված համարելու համար։ Այսպիսով, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթաց կատարվում է ստորև ներկայացված սխեմատիկ պատկերի համաձայն։

Նշենք, որ եղել է դեպք, երբ քաղաքացին կապվել է ՌԴ-ում ՀՀ հյուպատոսություն և տեղեկացել է, որ այդ գրությանը ընթացք չի տրվել: Արդյո՞ք տվյալ դեպքում անձը համարվում է նաև ՀՀ քաղաքացի և կարո՞ղ է ՀՀ սահմանը հատել ՀՀ անձնագրով:

ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարության 2007 թ-ի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման, ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով, մինչև ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրելու պահը ՀՀ քաղաքացու անձնագիրը վավեր է և նա համարվում է ՀՀ քաղաքացի։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու պայմանների մասին տեղեկատվությունը տրամադրվում է ՌԴ համապատասխան իրավասու մարմինների կողմից։

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դրա դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ողջ ցանկին ծանոթացեք այստեղ։

Ստորև ծանոթացեք նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ներկայացնող սխեմատիկ պատկերին․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել