Նիկոլ Փաշինյան. Երաշխավորում եմ, որ հենց վաղվանից չի լինի տնտեսական մենաշնորհ

Ներկայումս Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի օրակարգային հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է: Այս պահին ելույթ է ունենում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում անդրադառնլով կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարեց.

«ՀՀ որևէ քաղաքացի չպետք է իրեն թույլ զգա, «մեջք» չունենալու պատճառով: ՀՀ Սահմանադրություն ու օրինականությունը պետք է լինի այն «մեջքը», որը պատկանում է ժողովրդին: ՀՀ բոլոր մարդիկ անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ և սա առաջին հերթին վերաբերելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարզատներին, բարեկամներին և ընկերներին:

Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականցնելու համար, պետական բարձրաստիճական պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ՀՀ ժողովուրդը համոզված լինի, որ գիտի, թե ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ:

Բնականաբար, պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը  իր հետ պիտի բերի կոնկրետ հետևանքներ:

Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից չի լինի տնտեսական մենաշնորհ, չի լինի որևէ բան ներկրելու արգելք: Սա չենք անելու որևէ մեկին ճնշելով, այլ եղած արգելքները հանելով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել