Այսօր ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Այս պաշտոնում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվեց Սերժ Սարգսյանի որպես ՀՀ նախագահ պաշտոնավերելու երկրորդ ժամկետը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այժմ բողոքի ակցիաներ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ են կատարվում մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Փաշինյանը կոչ է անում շրջափակել ԱԺ-ն և խափանել ԱԺ հատուկ նիստը՝ կանխելով Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը: