16։28
Իրավաբան.net-ի թղթակիցը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը զանգել է Բաղրամյան պողոտայում գտնվող իր համակիրներին և ասել, որ վնասվածքը լուրջ չէ, և որ նա շուտով կմիանա նրանց։
Նշենք, որ ոստիկանական ուժերը ջրցան մեքենա են մոտեցրել Բաղրամյան պողոտա։
16:10
Բաղրամյան պողոտա է եկել Հայաստանի փոխոստիկանապես Լևոն Երանոսյանը: Նրա գալուց հետո փշալարերից այն կողմ գտնվող ոստիկանները հատուկ հակագազային դիմակներ հագան, հավանաբար, հատուկ միջոցներ կիրառելու համար:
Քաղաքացիները փոքր-ինչ հետ են գնացել, բայց շարունակում են վանկարկումները: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ կա ցույցը ցրելու որոշում:
15:59
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ պատգամավորը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Պատգամավորի և այլոց վնասվածքները առաջացել են ոստիկանության կողմից արցունքաբեր գազերի արձակման հետևանքով:
15։54
Բաղրամյան պողոտա շտապօգնություն ժամանեց։ Ցուցարարները վանկարկում են, որ վիրավորներ կան։
15:50
Ոստիկանները հակագազեր են հագել։ Իրավաբան.net-ի օպերատորը վնասվածքով երկու երիտասարդի է ֆիքսել։
15։38
Ցուցարնաները ձեռքերը բաց պահած վերև են բարձրացրել՝ ցույց տալով, որ անզեն են։ Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։ Ոստիկանները ցուցարանաներից ջուր էին խնդրում։
15։33
Բաղրամյան պողոտայում (Սահմանադրական դատարանի դիմաց) ինչ-որ պայթյունի ձայներ են հնչում, պողոտայում ծուխ է բարձրանում։ Մեր թղթակիցը նշում է, որ արցունքաբեր գազեր է արձակվել:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1213792878723795/?notif_id=1523877875345662¬if_t=live_video_explicit
15։24
Նիկոլ Փաշինյանը բարձրացել է ոստիկաների կողմից դրված պատնեշի վրա։ Ոստիկանների և ցուցարաների միջև բախում է սկսվել։ Ոստիկանության մեքենայով Բաղրամյան պողոտա փշալար է բերվել։
15։15
Բաղրամյան պողոտայում ոստիկանները պատնեշով փակել են Ազգային ժողով տանող ճանապարհը։
«Եթե այստեղ պատնեշ կա դրված, դուք պետք է մեր վրայով անցնեք, գնա՞ք»,-պատգամավորին հարց ուղղեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ոստիկանությունը չի կարող իմ առաջ պայման դնել, թե ես ինչպես գնամ իմ աշխատանքի վայր: Դուք չեք կարող ասել, ես ոնց պետք է գնամ իմ աշխատանքի վայր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փոխոստիկանապետը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող մյուս երեք պատգամավորներին՝ Լենա Նազարյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին այլ ճանապարհով գնալ դեպի ԱԺ, ինչին պատգամավորը դեմ էր։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1213770458726037/?notif_id=1523866459456767¬if_t=live_video_explicit