Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում կլինի

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում նոր, ռազմական ոստիկանության ստորաբաժանում կլինի: Այս մասին տեղեկանում ենք  «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:

Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար աշխատում էին պարեկներ, սակայն նրանք չունեին հատուկ պատրաստություն: Նշվում է, որ ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ նորաստեղծ ստոաբաժանման անձնակազմի ընտրությունն իրականացնելու են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից և զինվորներից:

Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի նախատեսվում է նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանում ձևավորել Երևանի ռազմական կայազորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել