Դասընթացի ընթացքում արդեն նոր ծրագիր եմ մշակել, փորձում եմ իրականացնել այն․ ՀԿ ներկայացուցիչ

Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դասընթացները շարունակվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ծրագրի մասնակից, արդեն երկրորդ փուլի ներկայացուցչիները քննարկումների, խաղերի ու դասախոսությունների շնորհիվ կզարգացնեն իրենց հմտությունները քաղհասարակության դաշտում։

Դասընթացի մասնակից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից Արտուշ Խաչատրյանը ներկայացնում է «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը։Նա նշում է, որ դասընթացի շնորհիվ հասարակական կազմակերպությունների դաշտում աշխատելու նոր հմտություններ ձեռք կբերեն։

«Շատ հետաքրքիր են թե՛ դասերը, թե՛ դասընթացավարների հետ կապված բոլոր այն մեխանիզմենրը, որոնք նրանք մեզ տրամադրում են։ Ամենակարևորն ու օգտակարն ինձ համար այն է, թե հանրային երկխոսության մեջ ինչպիսի մեխանիզմներ կան, ինչպիսի հնարնքներ կան, որոնց միջոցով ՀԿ դաշտում կարելի է կոալիցիաներ կազմել, խնդիրներ լուծել»,-ասաց Արտուշ Խաչատրյանը։

«Բացահայտենք մեր երկիրը» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Ժամագոչյանը նշում է, որ երիտասարդ կազմակերպություններին նման դասընթացներն օգուտ են տալիս այնքանով, որ հնարավորություն է լինում ծանոթանալ ավելի հին ՀԿ-ների հետ, նոր գիտելիքներ ստանալ։ «Մեր վերջին դասընթացը՝ դասախոս Արսեն Սիմոնյանի հետ շատ բան տվեց ինձ, ու արդեն նոր ծրագիր եմ մշակել, փորձում եմ իրականացնել»,-հավելեց երիտասարդ մասնակիցը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան․net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել