Ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, երբ նույն արարքի համար մեկ տնտեսվարող սուբյեկտի տուգանում են, մյուսներին՝ ոչ․ ահազանգել է գործարարը

Bizprotect.am կայքի միջոցով ստացվել է անանուն ահազանգ այն մասին, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս ամառ տուգանել է տնտեսավարողներին՝ որոշ տնտեսական ապրանքների դեպքում պիտակներ չունենալու համար:

«Սակայն մեք ուսումնասիրել ենք և պարզել, որ այլ մեծ տնտեսվարող սուբյեկտներում այդ ապրանքների վրա պիտակները կրկին չկան: Խնդիրը կայանում է նրանում, որ պիտակը պարտավոր է դնել ներմուծողը, և ոչ թե՝ խանութը: Ուստի, ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, երբ նույն արարքի համար մեկ տնտեսվարող սուբյեկտի տուգանում են, մյուսներին՝ ոչ»,-նշված է գրության մեջ:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Ի պատասխան Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյան նշել է, որ տեսչական մարմնի 2017 թվականի ստուգումների ծրագրի կազմման համար հիմք է հանդիսացել 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնագրերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթական արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 1010-Ն որոշմանը համաձայն մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնագրերով նախատեսված համապատասխանուոթյան պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները:

«Վերը նշվածի արդյունքում Տեսչական մարմնի 2017 թվականի ստուգումների ծրագրում ներառվել են ոչ պարենային ապրաննքեր արտադրող և պարբերաբար ու խոշոր ծավալի ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ:

Ավելին, Տեսչական մարմինը 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում տնտեսական ապրանքներ ներմուծող և իրացնող մեկ տնտեսվարող սուբյեկտի մոտ է իրականացրել ստուգում և արդյունքում մակնշման նկատմամբ սահմանված պահանջների խախատումները չեն արձանագրվել»,- նշված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  պաշտոնական պատասխանում։

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել