Դեկտեմբերի 5-ին Եվրամիության Խորհուրդը ընդունել է այն երկրների ցանկի վերաբերյալ եզրահանգումները, որոնց հետ համագործակցությունը խնդրահարույց է՝ հարկային օրենսդրության տեսանկյունից։
Եզրակացությունների թվում ԵՄ Խորհուրդը վերահաստատել է հարկային խարդախությունների և հարկերից խուսափելու միջոցով անդամ պետությունների հարկային բազաները վնասելու դեմ պայքարելու և այդ բազաները պաշտպանելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու կարևորությունը։
Փաստաթղթում նշվում է, որ ցանկում հայտնված երկրները պետք է վերահսկեն և շարունակեն երկխոսությունը համապատասխան կառույցների հետ` հարկային թափանցիկության, արդարացի հարկման և BEPS-ի չափանիշների իրականացման համար: (Base erosion and profit shifting (BEPS)- Հարկային բազայի էրոզիա և շահույթի տեղափոխում):
վերաբերում է հարկերից խուսափելու ռազմավարություններին, որոնց դեպքում օգտագործվում են հարկային օրենսդրության բացերը՝ արհեստականորեն շահույթը փոքրացնելու կամ առանց հարկման դաշտ տեղափոխելու համար)։
Փաստաթղթում ընդգրկվել է օֆշորային գոտիներ ունեցող 17 պետություն, որոնց հետ համագործակցություն ներկայումս չկա։ Իսկ մի քայի այլ երկրներ, այդ թվում Հայաստանը, հայտնվել են «մոխրագույն» ցուցակում։ Այս պետություններին ներկայացվել են բարեփոխումներ կատարելու զգուշացում-հորդորներ՝ համագործակցությունը խնդրահարույց չլինելու համար։
Այս պետությունները պետք է իրենց հարկային օրենսդրությունը համապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին։ Խորհուրդն ակնկալում է, որ այս փաստաթղթի ընդունումը անխուսափելի ազդեցություն կունենա, որպեսզի պետություններն իրենց օրենսդրությունում համապատասխանեցումներ կատարեն։
Հայաստանն, ըստ էության, պարտավորվել է մինչև 2019 թվականը ստորագրել և վավերացնել ԵԱՀԿ-ի Փոխադարձ վարչական օժանդակության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիան։
Հայաստանը նաև պարտավորվում է մինչև 2018 թվականը փոփոխել կամ վերացնել գոյություն ունեցող «վնասակար» հարկային ռեժիմները։
Եվ երրորդ՝ Հայաստանը պարտավորվում է մինչև 2019 թվականը ընդունել BEPS նվազգագույն չափանիշը։
Վերահսկողություն է իրականացվելու այս պարտավորությունները համաձայնեցված ժամկետներում կատարման վերաբերյալ, դրական եզրակացության դեպքում ԵՄ-ն կշարունակի կառուցողական երկխոսության ամրապնդումը Հայաստանի և մյուս պետությունների հետ։
Խոսե Նիկոլաս Դոմինգես
Իրավաբան.net