Սպիտակում գործող ՀԿ-ի կանոնադրությունը պետռեգիստրում գրանցվեց անվճար

Սպիտակ քաղաքում գործող «Շողեր» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր նոր կանոնադրությունը գրանցեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արմինե Չախալյանի օգնությամբ այս ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև  այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում:

Նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո գրեթե բոլոր ՀԿ-ները պետք է իրենց կանոնադրությունը վերանայեն և համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: Մինչև մյուս տարվա փետրվարի 4-ը կանոնադրության գրանցումը կատարվում է անվճար։

Նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու ՀԿ-ների անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել