Մենք ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան

Էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ առաջինը փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, իսկ երկրորդը՝ փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այս հարցում կառավարության տարբերակները, և ընդգծեց, որ կառավարության ընտրությունը քաղաքական որևէ ազդեցության ենթակա չի լինի:

«Մենք ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաև ներկայացրեց կառավարության կողմից տվյալ պահին որդեգրված տարբերակը,- «Եթե մենք դնենք 1000 վատտանոց ատոմակայան, դա անիմաստ է Հայաստանի պարագայում, որովհետև էլեկտրաէներգիայի սակագինն էապես թանկ կլինի, քան եթե դնեինք 600 մեգավատտանոց ատոմակայան»,-պարզաբանեց նախարարը:

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել