Որքա՞ն վճարել ՔԿԱԳ–ից (ԶԱԳՍ–ից) արագ օգտվելու համար

ՀՀ կառավարության N 860-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման եվ ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը եվ վճարների չափերը:

Այսպիսով, ՔԿԱԳ մարմնի ծառայություններից կրճատ ժամկետներում օգտվելու համար պետք է մուծել հետևյալ վճարները.

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է 1-ց 2 աշխատանքային օրվա ընթացքում: 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկանքը ստանալու համար պետք է վճարել 10,000 դրա, իսկ 2 օրվա ընթացքում ստանալու դեպքում`7000 դրամ:

ՔԿԱԳ-ի մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատման կամ մերժման համար վճարվում է 30,000 դրամ, եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում է այդ իրականացվելու, 20,000 դրամ` 5 օրվա ընթացքում, իսկ 10 օրվա ընթացքում այդ ծառայությունը կատարելու դեպքում`10,000 դրամ:

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատման կամ մերժման դեպքում նախատեսված են հետևյալ վճարները`

  1. 3 օրվա ընթացքում` 50,000 դրամ
  2. 5 օրվա ընթացքում` 30,000 դրամ
  3. 10 օրվա ընթացքում`20,000 դրամ և այլն:

Ավելացնենք, որ փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ դեպքում մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար,  11-50 էջերի պատճենահանման դեպքում վճարվում է 3000 դրամ,  51–100 էջերի դեպքում`5000 դրամ, 01 և ավելի էջերի դեպքում`5000 դրամ, իսկ 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար մուծվում է 20 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել