Ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթերով են ՀՀ-ում օտարերկացիներն ընդունվում ուսումնական հաստատություններ

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն  որոշումը սահմանում է օտարերկրացիների նախնական և միջին մասնագիտական հաստատություններ ՀՀ-ում ընդունելության կարգը: Այսպես, օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:

Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է` պայմանագրային հիմունքով: Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա. դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով

բ. նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի

գ. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը

դ. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

ե. 3 x 4 չափսի 4 լուսանկար.

զ.  ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,  ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:

Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել