Ինչպե՞ս է իրականացվում վարորդների բժշկական ստուգումը

Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրումն իրականացնում են պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից:

Ըստ ՀՀ կառավարության № 1327-Ն որոշման 1-ին հավելվածի` վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, իր հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում` բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական հավատարմագրումը կարող է իրականացվել նաև այդ մարմինների բժշկական ծառայությունների ղեկավարների հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովների կողմից` ըստ վերոնշյալ կարգի:

Ավելացնենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրք»-ի 128-րդ հոդվածի 2-րդ մասի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով`200,000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել