Կարևոր իրազեկում մարզադպրոցներում աշխատող մանկավարժներին

ՀՀ Կառավարության 16 հուլիսի 2015թ.-ին ընդունված թիվ 798-Ն «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել են հետևյալ դրույքաչափերը.

Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի թիվ 798-Ն որոշմամբ սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը սահմանվում է շաբաթական 24 ժամ՝ ուսումնամանկավարժական աշխատանքի համար:

Մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնամարզական երկարամյա փուլերում մարզիչ-մանկավարժի մանկավարժական աշխատանքը կատարելու համար սահմանվում են շաբաթական ծանրաբեռնվածության հետևյալ առավելագույն ծավալները՝

1) շաբաթական 8 ժամ՝ նախնական պատրաստականության փուլում պարապողների նախնական պատրաստականության ապահովման համար,
2) շաբաթական 12-22 ժամ՝ ուսումնամարզական փուլում 4-5 տարի ուսուցման տևողությամբ՝ ապահովելով պարապողների սկզբնական մասնագիտացումը և ընտրած մարզաձևերում մարզումների խորացումը,
3) շաբաթական 24-28 ժամ՝ մարզական կատարելագործման փուլում 3 տարի տևողությամբ՝ բարելավելով պարապողների մարզական վարպետությունը,
4) շաբաթական 32 ժամ՝ բարձրագույն մարզական վարպետության փուլում՝ ապահովելով բարձրակարգ մարզիկների անհատական կարողությունների իրականացումը:

Նույն որոշման համաձայն, սույն դրույքաչափերը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել