Բնակելի տարածության կարիք ունեցող անձը կացարանում տեղավորվելու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերով:
Ըստ ՀՀ կառավարության № 894 որոշման` կենտրոնը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում ՀՀ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազա անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև`բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա` սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում լրացված անձանց հաշվառման մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու մասին տվյալներ ստանալու նպատակով:
Սատարող ընտանիքի ընտրությունը կատարվում է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա` ընտանիքների հետ անցկացված հարցազրույցի, սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում` հաշվի առնելով, որ դիմող`
1) ընտանիքը բաղկացած է առնվազն ծնողներից և երեխաներից.
2) ընտանիքը չունի ազգակցական կապ սոցիալական տանը բնակվող մյուս բնակիչների (ընտանիքների) հետ.
3) ընտանիքը սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչ է.
4) ընտանիքի չափահաս անդամներից մեկն ունի եկամուտ.
5) ընտանիքում տիրում են բարոյահոգեբանական առողջ հարաբերություններ և այլն:
Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է, եթե դիմողը`
1) օտարել է բնակարան (բնակելի տուն)` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.
2) որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.
3) որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում: