Ո՞ր դեպքերում է արգելվում վազանց կատարել

ՀՀ կառավարության N 955-Ն որոշումը սահմանում է վազանցն արգելելու վերաբերյալ դրույթներ: Այսպես, վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում, հետիոտնային անցումների վրա.

2) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

3) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.

4) թունելներում, կամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.

5) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով.

6) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.

7) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել