Ինչպե՞ս ձեռք բերել «գոլդ» համարանիշներ

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին համապատասխան գումարի վճարման դեպքում:

Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ՝ որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

Մեծ պահանջարկ ունեցող՝ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի:

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել